1.200.000 դոլար. ԱՄՆ-ում վաճառվել է առաջին 2017 Acura NSX-ը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում կայացած աճուրդի շրջանակում վաճառվել է 2017 Acura NSX մեքենայի արտադրված առաջին մոդելը, որը ձեռք է բերել NASCAR ընկերության ղեկավար Րիք Հենդրիքը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, գործարարը սուպերքարի համար վճարել է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ 1.2 մլն դոլար։ Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենայի գործարանային գինը 156.000 դոլար է:
Աղբյուրը մանրամասնում է, որ այսպիսով՝ մեքենան համալրեց Հենդրիքի հարուստ հավաքածուն, որում արդեն ներառված են 2015 Chevy Corvette Z06 Coupe, 2014 Corvette, 2012 Camaro ZL1 և BMW M5 առաջնակարգ փոխադրամիջոցները։












