Գերմանիան ջրածնային պլազմայով ջերմամիջուկային ռեակտոր է գործարկել
Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքի Մաքս Պլանկի անվան Պլազմայի ֆիզիկայի ինստիտուտը փետրվարի 3-ին գործարկել է Wendelstein 7-X ջերմամիջուկային ռեակտորը` ջրածնային պլազմայով: Lenta.ru-ի հաղորդմամբ` միջոցառումն ուղիղ հեռարձակել է Livestream ծառայությունը:
Wendelstein 7-X ջրածնային պլազմայով ռեակտորի մեկնարկը տրվել է Երևանի ժամանակով 18:25-ին:
Միջոցառմանը ներկա է գտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
2015-ի դեկտեմբերի 10-ին Wendelstein 7-X ռեակտորը գործարկվել է հելիումային պլազմայով:
Նշվում է, որ Wendelstein 7-X-ի վերջնական նպատակը պլազման ռեակտորում մինչև կես ժամ պահպանելն է:










