Google-ը կզբաղվի ահաբեկչության հակաքարոզչությամբ

09:58 • 03.02.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է պիլոտային նախագիծ, որի շրջանակում վիրտուալ տիրույթում զբաղվելու է ահաբեկչության, ծայրահեղականության  հակաքարոզչությամբ։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ամեն անգամ, երբ օգտատերերը Google որոնողական համակարգում կփնտրեն ահաբեկչությանը, ծայրահեղականությանն առնչվող նյութեր, Google-ն ավտոմատ կերպով կբերի սխալ պատասխաններ` մասնավորապես հակաահաբեկչական կայքեր:

 

«Մենք պետք է վերացնենք վատ տեղեկությունները` օգտատերերին հնարավորություն տալով գտնել դրական լուրեր։ Երբ մարդը հայտնվում է վիրտուալ տիրույթում, նա պետք է գտնի այնպիսի նյութեր, որոնք հույս են տալիս, այլ ոչ թե` վնասում»,-մեջբերում է աղբյուրը Google-ի ավագ մենեջեր Էնթոնի Հաուսին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության պիլոտային նախագիծը միտված է նվազագույնի հասցնել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ նաև «Իսլամական պետության» համացանցային ակտիվությունը։


 

Google-ը կզբաղվի ահաբեկչության հակաքարոզչությամբ