Նորագույն տեխնոլոգիան թույլ է տալիս կենդանի պահել սիրտը մարմնից դուրս (տեսանյութ)

23:29 • 03.02.16

The independent-ը ներկայացրել է բժշկագիտության ասպարեզի նորագույն տեխնոլոգիական սարքերից մեկը, որի շնորհիվ կենդանի սիրտը կարող է բաբախել նաև մարմնից դուրս:


«Սիրտը` տուփում» (Heart in a Box) կոչվող տեխնոլոգիան, որը փոխպատվաստման համար նախատեսված դոնորական օրգանը կենդանի է պահում, օգնում է  կյանքեր փրկել: Այս սարքավորումը վերակենդանացնում է  նոր մահացած մարդու սիրտը:


Նախկինում փոխպատվաստման էր ենթակա միայն ուղեղի վիրահատության ժամանակ մահացած հիվանդի սիրտը, որը սառցե տուփում հնարավոր էր պահել առավելագույնը 4 ժամ:


Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս պահպանել 8 ժամ: Դրա շնորհիվ թթվածնով հարուստ տաք արյունն անցնում է սրտամկանների միջով: Այս սարքավորումը հասանելի է Եվրոպայում:


Այն արդեն օգնել է փրկել մարդկանց կյանքեր և կարող է 30 տոկոսով ավելացնել սրտի փոխպատվաստումների թիվը:

 

 

Lee Hall, pictured with wife Danyelle, 23, and son Hayden, was on ‘borrowed time’ after the mechanical heart that had kept him alive for five years began to fail

Նորագույն տեխնոլոգիան թույլ է տալիս կենդանի պահել սիրտը մարմնից դուրս (տեսանյութ)