Լյուքսեմբուրգը որոշել է օգտակար հանածոներ փնտրել երկնաքարերի վրա
AFP
Լյուքսեմբուրգի իշխանությունները մտադիր են օգտակար հանածոներ փնտրել երկնաքարերի վրա, գրում է rbc.ru-ն։ Նրանց այդ հարցում կօգնեն ԱՄՆ-ի Կոնգրեսում համապատասխան թույլտվություն ստացած ամերիկյան ընկերությունները:
Երկիր մոլորակից տասնյակ միլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա օգտակար հանածոների արդյունահանման մտադրության մասին փետրվարի 3-ին պաշտոնական հայտարարություն պետք է անի Լյուքսեմբուրգի վարչապետի տեղակալ Էտյեն Շնայդերը:
Լյուքսեմբուրգի կոմերցիոն գործընկերները կդառնան ամերիկյան Deep Space Industries և Planetary Resources of the US ընկերությունները։
Ծրագրի արժեքը դեռ չի նշվում, քանի որ մեկնարկի համար նախաձեռնությունը պետք է հավանության արժանանա Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից։
Նախագիծը նախատեսում է մեր մոլորակի վրա հազվագյուտ հանքանյութերի որոնում երկնային օբյեկտների վրա: Խոսքը հիմնականում Երկրի և Մարսի միջև գտնվող երկնաքարերի մասին է։










