Սթոունհենջի պեղումները գենդերային հավասարության «զարմանալի մակարդակ» են ցույց տվել. գիտնականներ
Սթոունհենջում հայտնաբերված նախապատմական ոսկորների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց մոտ կեսը պատկանել է կանանց, գրում է BBC-ն։
2008 թվականին հնագետներն առաջին անգամ սկսել են ուսումնասիրել Ուիլթշիրում գտնվող տարածքը՝ հետազոտելով 200 մարդու դիակիզված մնացորդները: Նրանց հետազոտության արդյունքները ներկայացվել են British Archaeology ամսագրում:
Հետազոտողները հայտնում են, որ նրանց հետազոտությունները ցույց են տվել «գենդերային հավասարության զարմանալի մակարդակ»՝ չնայած նրան, որ հաճախ նախապատմական տղամարդուն պատկերում են որպես տարածքի պատասխանատու, որտեղ «գրեթե ոչ մի կին չի երևում»:
Նշվում է, որ այս հետազոտության արդյունքները կարևոր են, քանի որ Սթոունհենջում թաղումը հավանաբար նախատեսված է եղել բարձր դիրք ունեցող ընտրյալ մարդկանց համար։










