Yahoo-ն աշխատանքից կհեռացնի 1.700 աշխատակցի

10:45 • 03.02.16

Ամերիկյան Yahoo ինտերնետ ընկերությունը ֆինանսական զգալի կորուստների պատճառով պատրաստվում է աշխատանքից հեռացնել 1.700 մարդու, ինչն ընկերության ընդհանուր աշխատուժի 15 տոկոսն է կազմում։

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը,  բացի այդ, պաշտոնը կորցնելու վտանգի տակ է Yahoo-ի գործադիր նախագահ Մարիսա Մեյերը, ում կարծիքով՝ 1.700 աշխատակցի հեռացումը թույլ կտա ընկերությանը տարեկան տնտեսել 400 մլն դոլար:

 

Բացի այդ, գործադիր տնօրենը պատրաստվում է փակել ընկերության` Դուբայում, Բուենոս Այրեսում, Մեխիկոյում, Մադրիդում ու Միլանում գտնվող գրասենյակները, վաճառել Yahoo-ի մի շարք արտոնագրեր, անշարժ գույքը, հրաժարվել Yahoo Games, Yahoo TV նախագծերի իրականացումից։

Ենթադրվում է, որ վաճառքի արդյունքում ընկերությունը կստանա 1-3 մլրդ դոլար:


 

Yahoo-ն աշխատանքից կհեռացնի 1.700 աշխատակցի