Apple-ը 625 մլն դոլար կվճարի արտոնագրային իրավունքների խախտման համար
Eric Thayer — Getty Images
ԱՄՆ-ի Արևելյան Տեխասի դաշնային շրջանային դատարանը միաձայն որոշում է կայացրել Apple ընկերության կողմից VirnetX-ի արտոնագրերի խախտման գործով։ Կորպորացիան պարտավոր է VirnetX-ին 625 միլիոն դոլար վճարել։
VirnetX ընկերությունն Apple-ին մեղադրել է FaceTimes, iMessage և մի շարք VPN-ծառայություններում օգտագործվող տեխնոլոգիաների արտոնագրերը խախտելու համար։
VirnetX-ը նախկինում հաղթել է Microsoft-ի հետ արտոնագրային վեճերում՝ 2010 թվականին՝ 200 միլիոն դոլարի և 2014 թվականին՝ 23 միլիոն դոլարի չափով։










