Cross կենտրոնը կազմակերպել է Կոմպլեքս հակականգային թերապիայի և Մանուալ լիմֆոդրենաժի դասընթացներ
2016թ.-ի հունվարի 18-ից 29-ը Հայաստանում Cross առողջության կենտրոնում տեղի ունեցան Կոմպլեքս հակականգային թերապիայի և Մանուալ լիմֆոդրենաժի սեմինար–դասընթացներ, որին մասնակցեցին տարբեր բժշկական հաստատություններից բժիշկներ, ֆիզիոթերապևտներ, բուժքույրեր:
Դասընթացն անցկացրեցին պարոն Օլիվեր Գյուլտիգը, ով Գերմանիայի լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի գլխավոր մասնագետ է և գործադիր տնօրենը, ինչպես նաև բժիշկ-լիմֆոլոգ Անահիտ Պետրոսյանը: Դասընթացի նպատակն էր գիտական նորությունների տարածումը (know-how transfer) Հայաստանում և այս ոլորտում նոր կադրերի պատրաստումը:
Կոմպլեքս հակականգային թերապիան և Մանուալ լիմֆոդրենաժը կիրառվում է այտուցի համախտանիշի բուժման համար՝
Առաջնային լիմֆոդեմ- բնածին լիմֆատիկ համակարգի թերզարգացումներ (Միրլոյ-Սինդրոմ)
Երկրորդային լիմֆատիկ այտուց՝
Հետվիրահատական (կոնք-ազդրային հոդի պրոտեզավորում)
Հետտրավմատիկ (հեմատոմա, սպորտային տրավմա)
Պարետիկ (անշարժունակության այտուց)
Ֆլեբոդեմ (երակային կանգային այտուց)
Լիպոդեմ, ճարպային այտուց ( լիպոհիպերտրոֆիա)
Գիրություն (Adipositas)
Քաղցկեղային հետվիրահատական երկրորդային լիմֆոդեմ (կրծքագեղձի ռադիկալ կամ մասնակի վիրահատումից հետո):
Կոմպլեքս հակականգային թերապիայի և Մանուալ լիմֆոդրենաժի օգնությամբ նպաստում ենք հետվիրահատական վերականգնողական գործնթացի ճիշտ կազմակերպմանը և հետագա բարդությունների կանխարգելմանը , ինչպիսիք են՝ այտուցի պրոգրեսիվ աճը, այտուցի հետևանքով ֆիբրոզ փոփոխությունների:
crosscenter.am
011 773 773
.jpg)














