Facebook-ն այսօր դառնում է 12 տարեկան. ինչպես է փոփոխվել սոցցանցի տեսքը այս ընթացքում (լուսանկարներ)
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը հանդիսացող Facebook-ն այսօր դառնում է 12 տարեկան: 2004-ին Մարկ Ցուկերբերգն այն հիմնեց Հարվարդի համալսարանի հանրակացարանի իր սենյակում:
Ինչպես ներկայացնում է Business insider-ն` այժմ օրական 1 մլրդ մարդ մուտք է գործում Facebook.com կայքը` համակարգչից, սմարթֆոններից կամ պլանշետներից:
Facebook Messenger-ը, որը հնարավորություն է տալիս շփվել ընկերների հետ, ավելի քան 800 մլն օգտատեր ունի, իսկ WhatsApp հաղորդագրությունների ծառայությունը, որը անցյալ տարի 19 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել, մոտ մեկ մլրդ օգտատեր ունի:
Business insider-ն առաջարկում է դիտել, թե ինչպես է 12 տարում փոփոխվել հայտնի սոցցանցի գլխավոր էջը:
Facebook-ի գլխավոր էջի սկզբնական տեսքը 2004-ին` վերին ձախ անկյունում Ալ Պաչինոյի նկարով

Facebook-ի գլխավոր էջը 2005-ին` կրկին Ալ Պաչինոյի նկարով

Facebook-ի գլխավոր էջը 2006-ին

Facebook-ի գլխավոր էջը 2007-ին` սոցցանցի ներկայիս լոգոյով

Facebook-ի գլխավոր էջը 2008-ին

Facebook-ի գլխավոր էջը 2009-ին` «աշխարհը միավորող» դիագրամով, որը շարունակեց գոյությունը մինչև 2011-ը

Facebook-ի գլխավոր էջը 2010-ին

Facebook-ի գլխավոր էջը 2011-ին

Facebook-ի գլխավոր էջը 2012-ին` «աշխարհը միավորող» դիագրամի փոխարեն բբջային հեռախոսի նկարով

Facebook-ի գլխավոր էջը 2013-ին

Facebook-ի գլխավոր էջը 2014-ին` հեռախոսի փոխարեն բջջային հավելվածների պատկերներով

Facebook-ի գլխավոր էջը 2015-ին

Facebook-ի գլխավոր էջն այսօր` 12-րդ տարեդարձի առթիվ











