ՆԱՍԱՆ-ն կառուցում է պատմության ամենահզոր հրթիռը, որն ուղարկվելու է Մարս

01:14 • 04.02.16

Business insider-ը ներկայացրել է ՆԱՍԱ-ի` երբևէ ստեղծած ամենահզոր հրթիռը, որը տիեզերական գործակալությունը մտադիր է ուղարկել Մարս:


ՆԱՍԱ-ն մտադիր է այն Մարս ուղարկել Orion տիեզերանավով, որը նախատեսված է մարդկանց տեղափոխելու համար: Հրթիռն արձակվելու է ՆԱՍԱ-ի` վերջին 40 տարում ստեղծած նորագույն տիեզերական արձակման համակարգով:


Ուժեղացուցիչները կարող են հսկայական հրման ուժ ապահովել, որը հավասարազոր է 160 000 Corevette շարժիչների համատեղ ուժին:


Տիեզերական արձակման համակարգը մոտ 98 մետր բարձրություն ունի: Համեմատելու համար նշվում է, որ Նյու Յորքի Ազատության արձանի բարձրությունը 92 մետր է:


Մարդկանց Մարս ուղարկելու առաջին փորձը նախատեսվում է իրականացնել 2030-ականներին:


Մարսը գտնվում է Երկրից 225 մլն կմ հեռավորությամբ:

 

ՆԱՍԱՆ-ն կառուցում է պատմության ամենահզոր հրթիռը, որն ուղարկվելու է Մարս