Մարտի 5-ին Երկրի կողքով 30 մետր տրամագիծ ունեցող երկնաքար կանցնի. ՆԱՍԱ

13:05 • 04.02.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ մարտի 5-ին Երկրի կողքով անցնելու է 30մ տրամագիծ ունեցող 2013 TX68 երկնաքարը:

 

Հայտնի է, որ այս երկնաքարը 2 տարի առաջ ևս անցել է մոլորակի կողքով` գտնվելով 2 մլն կմ հեռավորության վրա, սակայն այս անգամ երկնային մարմինը կարող է Երկրին մոտենալ մինչև 17.000 կմ հեռավորության վրա:

 

ՆԱՍԱ-ի մասնագետները վստահեցրել են, որ երկնաքարը որևէ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար` հավելելով, որ այն Երկրի կողքով կանցնի նաև 2046 և 2097 թվականներին:

 

Ամերիկացի գիտնականները 2013 TX68-ը համեմատել են Չելյաբինսկի երկնաքարի հետ, որն ուներ ընդամենը 20 մ տրամագիծ։ Մասնագետների խոսքերով, եթե 2013 TX68-ը մտնի Երկրի մթնոլորտ, այն 2 անգամ ավելի հզոր պայթյուն կառաջացնի, քան Չելյաբինսկի երկնաքարը:

 

Մարտի 5-ին Երկրի կողքով 30 մետր տրամագիծ ունեցող երկնաքար կանցնի. ՆԱՍԱ