Ռուս տիեզերագնացները 2016թ. առաջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել
Ռուս տիեզերագնացներ Յուրի Մալենչենկոն և Սերգեյ Վոլկովն ընթացիկ տարում առաջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել, ինչից հետո կրկին վերադարձել են Միջազգային տիեզերակայան։
Ինչպես հայտնում է vz.ru-ն, Մալենչենկոն ու Վոլկովն իրականացրել են «Ռեստավրացիա» ծրագիրը, որի նպատակներից մեկն էր Միջազգային տիեզերակայանի վերանորոգվող հատվածներում ջերմակարգավորիչ թաղանթների ամրացումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մալենչենկոյի համար սա 6-րդ հայտնվելն էր բաց տիեզերքում, իսկ Վոլկովի համար` 4-րդը։










