Toshiba-ն շուրջ 6 մլրդ դոլարի չափով ռեկորդային կորուստ է ակնկալում

16:19 • 04.02.16

Էլեկտրոնիկայի արտադրման Toshiba ճապոնական կոնցեռնը 6 միլիարդ դոլարի չափով ռեկորդային կորուստ է ակնկալում ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Անցած տարվա վերջին ընկերության ենթադրյալ տարեկան կորուստը գնահատվում էր 4,6 միլիարդ դոլար:

 

2015 թվականին Toshiba-ն հայտարարել է ընկերության բարեփոխումների մասին, ինչը ենթադրում է մոտ 10 հազար մարդու կրճատում և բիզնեսի մի մասի վաճառք։

 

Այժմ Toshiba-ն շուկայական սուր մրցակցություն է զգում էլեկտրոնիկա արտադրող այլ ընկերությունների կողմից:

 

Բացի այդ, հունվարին ճապոնական կարգավորիչները տուգանել են ընկերությանը 60 միլիոն դոլարով՝ վերջին յոթ տարիների ընթացքում ստացած շահույթի արհեստական ուռճացման համար։

 

Toshiba-ն շուրջ 6 մլրդ դոլարի չափով ռեկորդային կորուստ է ակնկալում