Բրազիլացի մասնագետները զիկա վիրուսի հետքեր են հայտնաբերել հիվանդների թքի և մեզի մեջ

22:24 • 05.02.16

Բրազիլիայի Հանրային առողջապահության ինստիտուտը տեղեկացրել է, որ  զիկա վիրուսի ակտիվ հետքեր են հայտնաբերվել թքի և մեզի մեջ, ինչը հետազոտողներին նոր հարցի առաջ է կանգնեցնում, թե էլ ինչ  ճանապարհով կարող է այն տարածվել:


Ինչպես հաղորդում է CNN-ը` հետազոտողների խոսքով` իրենք առաջին անգամ են ակտիվ վիրուս հայտնաբերում վերոնշյալ հեղուկ միջավայրերում, ինչը կարող է բորբոքման պատճառ դառնալ:


Այս բացահայտումը դեռ չի նշանակում, որ հնարավոր է վիրուսով վարակվել հիվանդի թքի կամ մեզի հետ շփումից:


Առողջապահության ոլորտի փորձագետները նախկինում հայտնել էին, որ վիրուսի` արյան փոխներարկման և սեռական ճանապարհով փոխանցման դեպքեր են գրանցվել:
 

Բրազիլացի մասնագետները զիկա վիրուսի հետքեր են հայտնաբերել հիվանդների թքի և մեզի մեջ