Apple-ը կգնի կոտրված iPhone-ները

18:53 • 05.02.16

Apple-ը պատրաստվում է գնել մարդկանց կոտրված iPhone-ները` նրանց նոր հեռախոսներ գնելուն օգնելու համար, հաղորդում է The Independent-ը:

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ընկերությունն ընդլայնում է իր վերամշակման և վերաօգտագործման ծրագիրը՝ թույլ տալով մարդկանց վաճառել իրենց հեռախոսները խանութում համապատասխան գումար կուտակելով, որը նրանք այնուհետև կարող են օգտագործել նոր հեռախոս գնելու համար:


Ընկերությունը երկար ժամանակ է, ինչ թույլ էր տալիս հետ վաճառել իրենց հին հեռախոսները՝ նոր հեռախոսի համար գումարի հետ փոխանակելով: Բայց այդ ծառայությունը սահմանափակված էր միայն սահմանափակ վնասվածքներով հեռախոսների համար: Այժմ ծրագրի մեջ կներառվեն նաև կոտրված էկրաններով կամ կոճակներով հեռախոսները:

Apple-ը կգնի կոտրված iPhone-ները