Ճապոնական ռոբոտը-ուղեկիցը խոսում է քնկոտ վարորդների հետ նրանց արթուն պահելու համար (տեսանյութ)
Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում մեքենաներից զատ ներկայացրել էր իր նորագույն Kirobo Mini ռոբոտին:
Ուկեղից-ռոբոտը նախատեսված է միայնակ երկար ճանապարհ անցնող վարորդների հետ խոսելու և նրանց արթուն պահելու համար:
Tech Insider-ը գրում է, որ ճապոնական ռոբոտը 10 սմ բարձրություն ունի և կարող է տեղավորվել բաժակի համար նախատեսված տուփում:
Ամենաուշագրավն այն է, որ ռոբոտը ճանաչում է ձայները և դեմքերը: Այն խոստում է ժեստեր է ցուցադրում ինչպես սովորական մարդը, անգամ առաջարկում է այցելել այս կամ այն վայրը կամ լսել որևէ երաժշտություն:
Kirobo Mini-ն արդեն հայտնի «Կիրոբո» ռոբոտի փոքր տարբերակն է, որը ընկերակցում է տիեզերագնացներին միջազգային տիեզերակայանում:










