Opel-ը ներկայացրել է նոր Mokka X քրոսովերը
Գերմանական Օpel մեքենաշինական ընկերությունը գաղտնազերծել է Mokka քրոսովերի թարմացված տարբերակը, որի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մարտին` Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի շրջանակում։
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, նորույթը ստացել է Mokka X անվանումը: Դիզայներական փոփոխություններից զատ մեքենան համալրվել է նաև մի շարք տեխնոլոգիական նորարարություններով։ Ներքին սրահում բազմաթիվ կոճակները փոխարինվել են սենսորային համակարգով:
Նշվում է, որ նորույթը կարտադրվի 2 տարբերակով` 1.4 լ աշխատանքային ծավալով, 152 ձիաուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչով և 1.6 լ աշխատանքային ծավալով ,110 կամ 136 ձիաուժ հզորությամբ տուրբոդիզելային շարժիչով:











