ՆԱՍԱ-ն Պլուտոնի վրա այսբերգներ է հայտնաբերել
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի New Horizons արբանյակն Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակի` Պլուտոնի վրա այսբերգներ է նկատել։
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, այսբերգները գտնվում են Պլուտոնի սրտաձև հատվածի կենտրոնում: ՆԱՍԱ-ի մասնագետներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ դրանք տեղաշարժվում են նույն կերպ, ինչպես որ սառցաբեկորներն են տեղաշարժվում Երկրի վրա` Սառուցյալ օվկիանոսում:
Հայտնի է, որ այսբերգների ամենամեծ կուտակման երկարությունը հասնում է տասնյակ կիլոմետրերի:











