Շվեդիայում բնակելի շենքերն իրար միացնող վերգետնյա անցուղիներ կկառուցեն (լուսանկարներ)

02:16 • 06.02.16

Շվեդական Anders Berensson Architects ճարտարապետական ընկերությունը  ներկայացրել է ոլորապտույտ վերգետնյա անցուղիներով իրար միացված բնակելի շենքերի համալիր կառուցելու  նախագիծը:

 

Tech Insider-ի հաղորդմամբ`շենքերի համալիրը  նախատեսվում է կառուցել մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական թաղամասում:  Ծրագիրը հավանության է արժանացել Շվեդիայի կառավարության կողմից:


Ճարտարապետները մտադիր են շինարարությունն սկսել 2018-ին: Նոր կամուրջ-անցուղին և բնակարանային համալիրը կկառուցվեն Ստոկհոլմի Կենտրոնական կայարանի մոտակայքում, որը քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածն է:


Ստոկհոլմի բնակեցվածության խտությունը կազմում է 11 000 մարդ` մեկ քառ. մղոնի համար: Ըստ նախագծի բնակելի համալիրը 5800 բնակարան կունենա և 8000 աշխատատեղ կապահովի, ինչպես նաև 300 խանութներ:



Անցուղիներից կկարողանան օգտվել ինչպես բնակարանների բնակիչները, այնպես էլ քաղաքի մյուս բնակիչները:

Շվեդիայում բնակելի շենքերն իրար միացնող վերգետնյա անցուղիներ կկառուցեն (լուսանկարներ)