Apple Watch-ը գրավել է «խելացի» ժամացույցների շուկայի երկու երրորդը
Apple ընկերությունը 2015 թվականի տվյալներով` դարձել է «խելացի» ժամացույցների վաճառքի առաջատարը շուկայում` 12 մլն սարքավորում մատակարարելով, որը համապատասխանում է բոլոր մատակարարումների երկու երրորդին տվյալ հատվածում:
Այս տվյալները ներկայացնում Canalys վերլուծական գործակալությունը` նշելով, որ երկրորդ տեղը շուկայում զբաղեցրել Samsungը, որը կատարելագործել էր Gear 2-ի դիզայնը:
Երրորդ տեղում է հայտնվել Pebble «խելացի» ժամացույցը, իսկ 4-րդում` Huawei-ն:
2015-ին արտադրողները շուկա են հանել ավելի քան 37 մլն ֆիթնես-թևնոցներ: Այս առումով առաջատարը դարձել է Fitbit ընկերությունը, որը եռամսյակային վաճառքի ռեկորդ է սահմանել:
Չինական Xiaomi ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը` 12 մլն Mi Band վաճառելով ողջ տարվա ընթացքում:










