1.750.000 դոլար. Փարիզում վաճառվել է 2 կեսի բաժանված Ferrari Enzo-ն (լուսանկարներ)
Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 1.75 մլն դոլարով վաճառել է 2 կեսի բաժանված, հետո վերանորոգված Ferrari Enzo մեքենան:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 2004թ. արտադրության սուպերքարը, որը զինված է 660 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, 2 կեսի է բաժանվել 2006թ. տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Հայտնի է, որ մեքենայի ղեկին եղել է գործարար Ստեֆան Էրիկսոնը, ով մայրուղով շարժվել է 200 կմ/ժ արագությամբ:
Միջադեպից հետո մեքենան ուղարկվել է Եվրոպա, որտեղ մասնագետները դրան վերադարձրել են երբեմնի շքեղ տեսքը:












