Google-ի աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը գերազանցել է 230.000 դոլարը. The Daily Mail
Ամերիկյան Google-ը համարվում է ամբողջ աշխարհում իր աշխատակիցներին ամենաբարձր վարձատրող ընկերություններից մեկը:
Ինչպես հայտնում է The Daily Mail պարբերականի կայքը՝ հղում անելով Google-ի բրիտանական մասնաճյուղի հրապարակած տվյալներին, բրիտանական մասնաճյուղում աշխատողների տարեկան միջին աշխատավարձը գերազանցում է 230.000 դոլարը:
«Անցած տարի Google-ի բրիտանական մասնաճյուղի մոտ 2.000 աշխատակցին վճարված աշխատավարձի ընդհանուր չափը կազմել է 816.5 մլն դոլար»,- նշվում է ծախսերի վերաբերյալ հաշվետվությունում:
Աղբյուրը հավելում է, որ անցած 18 ամսվա ընթացքում Google-ն աշխատանքի է վերցրել 500 մարդու:










