ԱՄՆ-ում մահացել է Լուսնի վրա եղած 6-րդ տիեզերագնացը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Էնդ քաղաքում 85 տարեկանում կյանքից հեռացել է տիեզերագնաց Էդգար Միթչելը, ով 1971թ. վայրէջք է կատարել Լուսնի վրա:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հանգուցյալը դարձել է պատմության մեջ թվով 6-րդ տիեզերագնացը, ով եղել է Երկրի բնական արբանյակի վրա` ներառված լինելով «Ապոլլոն 14» լուսնային առաքելության կազմում:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, «Ապոլլոն» լուսանային ծրագրի շրջանակներում Լուսնի վրա վայրէջք է կատարել ընդամենը 6 տիեզերագնաց:










