Մարոկկոյում արևային էներգիայի հսկա կայան է բացվում, որը 1 մլն տուն է սպասարկելու (տեսանյութ)
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը արևային էներգիայի նորագույն կայան է բացել, որը տեղակայված է Ուարզազատ քաղաքի մոտակայքում: Այն արդեն դասվում է աշխարհի խոշորագույն նմանօրինակ կենտրոնների շարքում:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը`Մարոկկոյում կառուցվող արևային էներգիայի կայանը, որը ստացել է NOOR 1 անվանումը, կլինի ամենամեծը ողջ Աֆրիկայի տարածքում:
Մուհամեդ VI-ը բացել է առաջին մասը միայն, նախատեսվում է բացել ևս 3-ը, որոնք միացված կլինեն միմյանց: Կայանում հսկա հայելիներ են օգտագործվում է աղի լուծույթը տաքացնելու համար, որն էլ տաքացնելու է տուրբինները:
Մարոկկոն ներկայում ներկրում է երկրում օգտագործվող էներգիայի 97 տոկոսը: Այս նախագիծը թույլ կտա կրճատել երկրի կախումը վառելիքի ներկրումից:
Պատրաստի կայանը 500 ՄՎատտ էլեկտրաէներգիա կարտադրի, որը բավական է 1 մլն տուն տաքացնելու համար:










