Ռոբոտ-քամելեոն է ստեղծվել, որն ինքնուրույն գունափոխվում է (տեսանյութ)

02:46 • 06.02.16

Ամերիկացի և չինացի ինժեներները ռոբոտ-քամելեոն են ստեղծել, որը փոխում է իր գունավորումը` կախված միջավայրի գունային ձևավորումից:

 

Ինչպես ներկայացնում է New Scientist պարբերականը`  ռոբոտն ստեղծվել է 3D տպիչի միջոցով, այն պատված է պլազմային էկրաններով, որոնք ակնթարթորեն արձագանքում են ֆոնային գույնի փոփոխություններին:


Ստեղծողների կարծիքով`  նորագույն սարքավորումը կարելի է արդյունավետ կերպով օգտագործել  զինտեխնիկայի և  զրահաբաճկոնների քողարկման տեխնիկայի մշակման ժամանակ:
 

Ռոբոտ-քամելեոն է ստեղծվել, որն ինքնուրույն գունափոխվում է (տեսանյութ)