Twitter-ը տասնյակ հազարավոր էջեր է փակել՝ «ահաբեկչության» պատճառով

18:00 • 06.02.16

Twitter միկրոբլոգների ցանցը 125.000 հազար թվիթերյան էջ է փակել՝ «ահաբեկչական գործողություններ գովազդելու» համար:


Reuters-ը մանրամասնում է, որ 2015-ի կեսից մինչև օրս այդ միկրոբլոգները փակվել են «սպառնալիքների, հիմնականում «Իսլամական պետությանը» վերաբերող ահաբեկչական գործողություններ գովազդելու» հիմնավորմամբ:


Սոցցանցից հայտնել են, որ ավելացել են այն աշխատակիցների թիվը, ովքեր դիտարկում են նման գործունեության մասին ծանուցումները և համապատասխան գործողություններ կատարում:

 

 

Twitter-ը տասնյակ հազարավոր էջեր է փակել՝ «ահաբեկչության» պատճառով