Ստեղծվել է սարք, որով հնարավոր է զանգահարել, խաղեր խաղալ և տեսանյութ դիտել մաշկի վրա (տեսանյութ)

18:36 • 07.02.16

Tech insider-ը ներկայացրել է Cicret թևնոցները, որոնց շնորհիվ հնարավոր է սմարթֆոնի էկրանը բառացիորեն տեղափոխել օգտագործողի ձեռքի վրա:

Այն ամենն, ինչ հնարավոր է անել սմարթֆոնով, այժմ կարելի է պատկերել նաև ձեռքի վրա: Թևնոցը գործի գցելու համար պետք է պարզապես թեթև թափահարել ձեռքը և այն կմիանա, որից հետո կարող եք ստուգել էլ. փոստը, խաղեր խաղալ, քարտեզներ բացել և զանգեր կատարել:

Մատի հպումով մաշկի վրա կարելի է կատարել ցանկացած գործողություն, ինչպես և սմարթֆոնի սենսորային էկրանի վրա: Թևնոցը համալրված է օպերատիվ հիշողությամբ, պրոցեսորով, մարտկոցով, փոքր միակցիչի անցքով և այլ գործառույթներով:

Այն հասանելի է 10 գույնով և 16 ԳԲ ու 32 ԳԲ տարբերակներով: Ընկերությունը նախատեսում է այն վաճառքի հանել 2016-ին` 300 դոլարով:

 

 
 

Ստեղծվել է սարք, որով հնարավոր է զանգահարել, խաղեր խաղալ և տեսանյութ դիտել մաշկի վրա (տեսանյութ)