Apple-ի օգտատերերը կկարողանան վաճառել կոտրված iPhone-ներն ու տեղում նորը գնել

17:31 • 07.02.16

Apple ընկերությունն իր օգտատերերին հնարավորություն է տալու վաճառել իրենց չաշխատող iPhone-ները. տեղեկացնում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ նման բան գոյություն է ունեցել նաև առաջ, սակայն այդ ժամանակ հնարավոր էր վաճառել միայն որոշակի վնասվածքներով հեռախոսները:

Այժմ օգտատերերը կարող են վաճառել անգամ կոտրված էկրանով հեռախոսները:

Բացի այդ, ընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է տվել էկրանի պաշտպանիչ ապակի տեղադրել արդեն խանութում:

Ընկերությունում հույս ունեն, որ դա կօգնի ավելացնել iPhone-ի վաճառքի ծավալները, սակայն նշվում է, որ նման սխեմայի կիրառումն ավելի էժան կլինի, քան կոտրված հեռախոսների նորոգումը:

Apple-ի օգտատերերը կկարողանան վաճառել կոտրված iPhone-ներն ու տեղում նորը գնել