Google-ը ինքնակառավարվող էլեկտրամեքենաները անլար լիցքավորելու տեխնոլոգիա է փորձարկում

22:53 • 07.02.16

Google-ը տեխնոլոգիական հսկան չի բավարարվում պարզապես ինքնակառավարվող մեքենաներ ստեղծելով:

Google-ի Alphabet դուստր ընկերությունը փորձարկում է ինքնակառավարվող էլեկտրամեքենաների անլար վերալիցքավորման տեխնոլոգիան:

Ինչպես ներկայացնում է Business insider-ը` տվյալ տեխնոլոգիան նախատեսում է, որ Google-ի  ինքնակառավարվող մեքենաների էլեկտրական մարտկոցները կլիցքավորվեն գետնին ամրացված հատուկ լիցք հաղորդող մեխանիզմի վրայով անցնելիս:

Google-ն այն փորձարկում է Կալիֆոռնիայի իր գրասենյակում: 




 

Google-ը ինքնակառավարվող էլեկտրամեքենաները անլար լիցքավորելու տեխնոլոգիա է փորձարկում