Ցնցուղը տարբեր գունավորումներով ցույց է տալիս օգտագործվող ջրի քանակը (տեսանյութ)

20:50 • 07.02.16

ԱՄՆ-ում մարդիկ միջին հաշվարկով 17.2 գալոն (1 գալոնը հավասար է 3.7 լիտրի) ջուր են օգտագործում ցնցուղ ընդունելիս:  Ջրի կորստի խնդիրը լուծելուն օգնության է հասել նորագույն տեխնոլոգիաներով զինված գունափոխվող ցնցուղը, որը ցույց է տալիս, թե որքան ջուր է վատնվում լողանալիս:

Ցնցուղի գույնը փոփոխվում է` մատնանշելով, թե որքան ջուր է օգտագործվում: Երբ լուսավառվում է կանաչ գույնը, նշանակում է արդեն 2.6  գալոն ջուր է օգտագործվել:

Երբ լույսը կապույտ է վառվում, ուրեմն օգտագործված ջուրը հատել է 13 գալոնի սահմանը: Երբ այն կարմրում է և սկսում թարթել, նշանակում է, որ ցնցուղի տակից դուրս գալու ժամանակն է:

Ինչպես գրում է Tech Insider-ը` ցնցուղը Bluetooth-ով միանում է սմարթֆոնին:  Հավելվածի միջոցով կարելի է սահմանել ջրի քանակի շեմը ամեն մի գույնի համար: Նորագույն արտադրանքը շուկայում հասանելի կլինի այս տարի` 99.99 դոլարով:

Ցնցուղը տարբեր գունավորումներով ցույց է տալիս օգտագործվող ջրի քանակը (տեսանյութ)