Թիմ Կուկի՝ iPhone-ով արված աղոտ լուսանկարը ծաղրի առիթ է դարձել Twitter-ում
ԱՄՆ-ում կայացել է երկրի խոշորագույն մարզական միջոցառումը` 50-րդ ամենամյա Super Bowl-ի եզրափակիչ խաղը, որի ավարտին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը iPhone-ով արված աղոտ լուսանկար է հրապարակել Twitter-ում` շնորհավորելով «Բրոնկոս» թիմին հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես գրում է Business Insider-ը` Կուկի հրապարակած վատորակ լուսանկարը առիթ է տվել սոցցանցի օգտատերերին կատակներ անելու և ծաղրելու վերջինիս: Դա նույնիսկ զավեշտալի մեմերի առիթ է դարձել։
Քննարկումներից մեկ ժամ անց Թիմ Կուկը մեկ այլ լուսանկար է հրապարակել, որն առավել որակյալ է: Սակայն առաջին լուսանկարը վերջինս չի ջնջել:













