Գիտնականները «Երկրի խոշորագույն նմանակ» մոլորակ են հայտնաբերել
Աստղագետները Խոյ համաստեղությունում մոլորակ են հայտնաբերել, որի խտությունը 7.89 գրամ է 1 խորանարդ սմ-ի վրա, ինչը վկայում է, որ այն Երկրի հսկայական անալոգն է և ոչ թե Նեպտունի նմանակը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) կայքում հրապարակված հոդվածը:
Վերջին տարիներին Արեգակնային համակարգից դուրս Երկրի նմանությամբ տասնյակ մոլորակներ են հայտնաբերվել, որոնց տրամագիծը մի քանի անգամ գերազանցում է Երկրի տրամագծին: Զանազան ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է, որ այն մոլորակները, որոնց շառավիղը 1.6 անգամ գերազանում է Երկրի տրամագծի կեսին, հանդիսանում են «մինի-Նեպտուններ» և ոչ թե «գեր-Երկրներ»:
BD+20594b մոլորակի տրամագիծը կրկնակի մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը` 16 անգամ ավելի ծանր:










