Google-ն իր ստվարաթղթե Cardboard-ը կփոխարինի նոր սարքով, որը կմրցակցի Samsung Gear VR-ի հետ
Google ընկերությունն աշխատում է վիրտուալ իրականության նոր սարքավորում ստեղծելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վիրտուալ իրականության նոր ակնոցը կդառնա Oculus Rift-ի հավանական մրցակիցը, ինչպես նաև կմրցակցի Samsung Gear VR ակնոցի հետ:
Նորագույն սարքավորումը կլինի ստվարաթղթից պատրաստված Cardboard կոնցեպտի տրամաբանական շարունակությունը, որը կհարմարեցվի աչքերին մոտ տարածության վրա սմարթֆոնի էկրանի տեղադրման համար:
Նորույթը կհամալրվի կատարելագործված ոսպնյակով և կգործի Android-ով աշխատող սմարթֆոնների համար: Ենթադրվում է, որ նորույթը կներկայացվի մայիսին` Google I/O համաժողովում:












