Հնդկաստանում երկնաքարի բեկորներից մարդ է մահացել. The Daily Mail

18:55 • 08.02.16

Հնդկաստանում ավտոբուսի վարորդը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որը մահացել է երկնաքարի հարվածից, գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցներին:

 

Տեղի պաշտոնյաներից Ջայալալիթա Ջայարամը հայտնել է, որ երկնաքարն ընկել է Թամիլ Նադու նահանգի Վելոր քաղաքի ինժեներական քոլեջի մոտակայքում, որտեղ կանգնած է եղել 40-ամյա տղամարդը:

 

Ականատեսները պատմել են New Indian Express-ին, թե ինչպես են վարորդին շտապ տեղափոխել հիվանդանոց, բայց տղամարդը մահացել է ճանապարհին:

 

Հաղորդվում է, որ ևս երեք հոգի վիրավորվել է երկնաքարի բեկորներից, ինչպես նաև կոտրվել են մոտակայքում գտնվող շենքերի և ավտոմեքենաների ապակիները։

 

Ականատեսները պատմել են, որ տեսել են երկնքից ընկնող խորհրդավոր առկայծող օբյեկտ և պայթյուն, երբ այն դիպել է գետնին, սակայն տեղի ոստիկանությունն այդ հաղորդագրությունները բամբասանքներ է անվանել։

 

Հնդկաստանում երկնաքարի բեկորներից մարդ է մահացել. The Daily Mail