McLaren-ը ներկայացրել է 650S մրցարշավային սուպերքարի նոր տարբերակը (լուսանկարներ)
McLaren ընկերությունը ներկայացրել է 650S մրցարշավային սուպերքարի նորացված տարբերակը` GT3 մոդելը: Երկու տարի առաջ թողարկված մոդելից նորույթը տարբերվում է միայն թափքի տարրերով:
Ինչպես նշում է Motor.ru-ն` մեքենան պահպանել է 1240 կգ զանգվածն ու 500 ձիաուժ հզորությունը:
Մեքենան աշխատում է 3.8 լիտր ծավալով V8 շարժիչով: Այն աշխատում է 6 աստիճան հաջորդական փոխանցման տուփի հետ համատեղ:
Դեռևս չի նշում, թե մրցարշավային մոդելը ինչքան ժամանակում է հաղթահարում 100 կմ/ժամ-ը, սակայն նույն մոդելի քաղաքացիական տարբերակը, որը զինված է նույն ծավալով 650 ձիաուժ հզորությամբ շարժիչով, 100 կմ/ժամ-ը զարգացնում է 3 վայրկյանում:














