Toyota-ն պողպատի պակասի պատճառով դադարեցրել է մեքենաների արտադրությունը Ճապոնիայում

09:38 • 08.02.16

Հանրահայտ Toyota մեքենաշինական ընկերությունն արտադրական հումքի բաղադրիչներից մեկի` պողպատի չբավականացնելու պատճառով որոշ ժամանակով դադարեցրել է փոխադրամիջոցների արտադրությունը Ճապոնիայում գտնվող 16 արտադրամասերում։

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն, մեքենաների արտադրությունը դադարեցվել է 6 օրով, ինչի հետևանքով արտադրվելիք մեքենաների թիվը կկրճատվի 70.000-80.000-ով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ փոխադրամիջոցների արտադրության համար օգտագործվող հատուկ պողպատը չի բավականացնում հունվար ամսին Aichi Steel գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Հայտնի է, որ վերանորոգման աշխատանքները տևելու են մինչև մարտ։
 

Toyota-ն պողպատի պակասի պատճառով դադարեցրել է մեքենաների արտադրությունը Ճապոնիայում