Հաքերները հրապարակել են ՀԴԲ-ի 20.000 աշխատակիցների կոնտակտային տվյալները
Հաքերային խումբը, որը Twitter-ում ներկայացված է DotGovs անվանումով, պահել է խոստումը և հրապարակել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի 20.000 աշխատակիցների կոնտակտային տվյալները, հայտնում է CNN-ը։
Նախօրեին հաքերները հրապարակել էին ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության 10.000 աշխատակիցների անձնական տվյալները։ Նրանք վստահեցնում են, որ ստացել են այդ տվյալների հասանելիությունը` կոտրելով նախարարության տվյալների բազան:
Հրապարակված տվյալներում պարունակվում են գերատեսչությունների աշխատակիցների անունները, պաշտոնները, հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները: Ընդ որում՝ գերատեսչություններից հայտնել են, որ աշխատակիցների համար որևէ պոտենցիալ վտանգավոր տեղեկություն հաքերները չեն ստացել։










