Համացանցում են հայտնվել Audi TT RS «գերհզոր» կուպեի լուսանկարները
Autoevolution պարբերականի ֆոտոլրտեսները լուսանկարել են Audi TT մոդելի նոր սերնդի առավել հզոր տարբերակի նախատիպը` մեխանիկական փոխանցման տուփով:
Audi TT RS մոդելի բազային տարբերակը հասանելի կլինի 6 աստիճան փոխանցման տուփով: Անցյալ տարի հաղորդվում էր, որ գերմանական մեքենայի առավել հզոր RS մոդելը կզրկվի «մեխանիկայից»:
Ենթադրվում է, որ կուպեն կհամալրվի 2.5 լիտր տարողությամբ 5 մխոցային տուրբո շարժիչով, որի հզորությունը 367 ձիաուժից կհասցվի 400-ի:
















