Սմարթֆոնով կառավարվող մանկասայլակ է ստեղծվել (տեսանյութ)
Tech Insider-ը ինքնակառավարվող մանկասայլակ է ներկայացրել, որը հետևում է տիրոջ շարժումներին:
Նորագույն մանկասայլակն ինքն է իրեն հրում առաջ կամ ետ` ըստ տիրոջ քայլերի: Սարքավորման սենսորները հետևում են այն «վարողի» շարժումներին և արագությանը` անգամ վազելիս:
Մանկասայլակը կառավարվում է սմարթֆոնի օգնությամբ, որի օգտատերը միակ մարդն է, ով կարող է արգելափակել կամ գործի գցել սայլակի անիվները:
Սայլակը ներկայանում է շիշ տաքացնող հարմարանքով, բարձրախոսով, շարժական հովանոցով և սայլակը հավաքելու համար նախատեսված ստեղնով: Մեկ լիցքավորմամբ այն կարող է աշխատել 6 ժամ: Մանկասայլակի արժեքը կկազմի 499-3199 դոլար` ըստ գործառույթների:










