Համացանցում հայտնվել է 20-րդ դարի համակարգչային վիրուսների «թանգարանը»

11:02 • 09.02.16

Համացանցում «բացվել» է համակարգչային վիրուսների թանգարան, որը կոչվում է The Malvware Museum: Նոր նախագիծը մշակել է Internet Archive թվային գրադարանը, գրում է Корреспондент-ը:

 

Վնասակար ծրագրային ապահովման թանգարանը, հիմնականում, ցուցադրում է վիրուսներ, որոնց էմուլյատորները հնարավոր է թողարկել սեփական համակարգչում: Դա հնարավորություն է տալիս զգալ անցյալի վնասակար ծրագրերը ստեղծողների կրեատիվ մտածելակերպը: Հաղորդվում է, որ հավաքածուի հեղինակը F-secure ընկերության ներկայացուցիչներից մեկն է:

 

Այժմ վիրուսներն իրականացնում են իրենց վնասակար գործողությունն աննկատ: Իսկ նախկինում վնասակար ծրագիրը հաճախ իրական «շոու» էր կազմակերպում իր հայտնվելու կապակցությամբ:

Հենց դա էլ ստիպել է հեղինակներին կազմել վիրուսների մի ամբողջ հավաքածու, որպեսզի համացանցի օգտատերերը կարողանան ծանոթանալ վնասակար ծրագրերի տեսողական հատվածին։
 


 

Համացանցում հայտնվել է 20-րդ դարի համակարգչային վիրուսների «թանգարանը»