Հս. Կորեան ուղեծիր է հանել նոր արբանյակ

09:12 • 09.02.16

Հյուսիսային Կորեային հաջողվել է իրականացնել ուղեծրի վրա «Քվանմենսոն-4» նոր արբանյակի դուրսբերումը, որից, սակայն, ազդակ դեռևս չի ստացվել:

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը պարզել է, որ արբանյակն ուղեծրի վրա է հանվել ավելի վաղ Փհենյանի կողմից արձակված գործողության հեռահար շառավղով հրթիռի միջոցով: Նշվում է, որ արբանյակն ուղեծրի վրա է դուրս բերվել հրթիռի արձակումից 9 րոպե, 23 վայրկյան անց։ Այնուհանդերձ, արբանյակից որևէ ազդակ դեռևս չի ստացվել:

 

Ամերիկյան կողմը հավելել է, որ 100 կգ քաշով արբանյակն աշխատունակ չէ: Ըստ նրանց՝ օբյեկտը «շուռումուռ» է գալիս ուղեծրի վրա` հյուսիսից շարժվելով դեպի հարավ:

 

Ըստ հյուսիսկորեական իշխանությունների՝ արբանյակը պետք է հետևի Երկրին, անհրաժեշտ տեղեկություններ տրամադրի եղանակի, ինչպես նաև անտառների ու օգտակար հանածոների գտնվելու վայրերի վերաբերյալ:


Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը խստորեն դատապարտել էր փետրվարի 7-ին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը:

 

Հս. Կորեան ուղեծիր է հանել նոր արբանյակ