Ռուսաստանում առաջին անգամ բիոտպիչով աշխատող օրգան են ստեղծել
Ռուսական «Սկոլկովո» նորարարական կենտրոնի հետ համագործակցող ընկերություններից մեկը ստեղծել է բիոտպիչ, որի միջոցով աշխարհում առաջին անգամ լիարժեք գործող օրգան է տպվել։
Ինչպես նշում է interfax.ru-ն, այս մասին հայտարարել է «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Կիրիլ Կաեմը:
«Այս բիոտպիչն աշխարհում առաջինն է տպել աշխատող օրգան` վահանաձև գեղձ, որն արդեն փոխպատվաստվել է մկանը: Այժմ վահանաձև գեղձը գործում է ու հորմոններ արտադրում, ինչն իսկական առաջընթաց է, որը նախկինում չէր արձանագրվել»,-նշել է Կաեմը:
Նա հավելել է, որ իրենք արդեն վաճառում են նորարարական տպիչը եռաչափ տպագրությամբ զբաղվող այլ լաբորատորիաների: Նա նաև նշել է, որ ընկերությունը պատրաստվում է նույն տեխնոլոգիայով տպել այլ օրգաններ` երիկամ, լյարդ և այլն։










