Bentley-ն պատրաստվում է էլեկտրական մեքենա արտադրել
Բրիտանական հեղինակավոր Bentley մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է մուտք գործել ներկայում այդքան «նորաձև» դարձած էլեկտրական փոխադրամիջոցների արտադրության ոլորտ:
Ինչպես հայտնում է The Business Insider-ը, այդ մասին ասել է ընկերության խորհրդի անդամներից մեկը` Ռոլֆ Ֆրեչը, ում խոսքով՝ Bentley մտադիր է մրցել ամերիկյան Tesla-ի հետ:
Նա մանրամասնել է, որ գերժամանակակից էկո- նորույթի ստեղծման համար Bentley-ն անհրաժեշտ ծրագրակազմը, մարտկոցներն ու էլեկտրական շարժիչները կվերցնի Porsche Mission E էլեկտրական մոդելից:
Հայտնի է, որ Bentley-ի նորույթը ստեղծվելու է Speed 6 կոնցեպտի հիման վրա։










