Բոլիվիայում ամբողջությամբ հսկայական լիճ է անհետացել

09:25 • 10.02.16

Բոլիվիայի` մեծությամբ 2-րդ լիճը դադարել է գոյություն ունենալ, հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ЕКА)` հիմնվելով արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքների վրա, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Մինի-արբանյակ EKA Proba-V-ն, որը զբաղվում է երկրի մակերևույթի մոնիթորինգով ամենօրյա ռեժիմով, կարողացել է գրանցել Բոլիվիայի՝ մեծությամբ 2-րդ լճի անհետացումը, հաստատվել է Պոոպո լճի ամբողջական անհետացումը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

 

ABI պորտալը նշում է, որ Պոոպո լճի աստիճանական անհետացումը հաստատում են EKA-ի մի շարք լուսանկարներ, որոնք արվել են 2014թ. ապրիլին, 2015թ. հուլիսին և 2016թ. հունվարին: Նախկինում այդ լիճը զբաղեցնում էր 3.000 ք/կմ տարածք և համարվում էր 2-րդը Տիտիկակա լճից հետո:

 

Ոչ այնքան մեծ խորության դեպքում` մոտ 3 մ, և փոփոխական կլիմայական պայմաններում այդ լիճն առաջին անգամ չէ, որ անհետանում է: Նախորդ անգամ ամբողջական անհետացում գրանցվել է 1994-ին, սակայն հետո լիճը կրկին լցվել է ջրով:

 

Այս անգամ փորձագետներն անհանգստանում են, որ լճի վերականգնման գործընթացը կարող է տևել երկար տարիներ, եթե դա առհասարակ տեղի ունենա:

Բոլիվիայում ամբողջությամբ հսկայական լիճ է անհետացել