Չինացի ներդրողները 1,2 մլրդ դոլար են առաջարկել Opera Software-ի համար
Չինացի ներդրողների խումբը 10,5 միլիարդ նորվեգական կրոն (մոտ 1,2 միլիարդ դոլար) են առաջարկել նորվեգական Opera Software ASA ընկերության համար, հաղորդում է gazeta.ru-ն:
Opera դիտարկիչը ստեղծող ընկերության տնօրենների խորհուրդը բաժնետերերին խորհուրդ է տվել ընդունել չինացիների առաջարկը: Բաժնետերերի 33 տոկոսն արդեն կայացրել է դրական որոշում։
Ներդրողների թվում են Qihoo 360 Technology, Kunlun Tech և Yonglian Investment ընկերությունները։










