LG G5 նոր սմարթֆոնը կունենա մշտապես միացված էկրան

15:56 • 10.02.16

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերության հաջորդ G5 սմարթֆոնը համալրված կլինի նոր Аlways On գործառույթով, որի շնորհիվ հեռախոսի էկրանը միշտ միացված կլինի` կարևոր ծանուցումների մասին տեղեկացնելու համար:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ընկերությունն այս մասին հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Մշտապես միացված էկրանին կերևան ժամը, ամսաթիվը, բաց թողնված զանգերը, հաղորդագրություններն ու այլ ծանուցումներ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ LG G5 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է փետրվարի 21-ին` Բարսելոնայում մեկնարկելիք Mobile World Congress 2016 միջոցառման շրջանակում։

 

LG G5 նոր սմարթֆոնը կունենա մշտապես միացված էկրան