NASA-ն հերքել է երկնաքարից մարդու մահվան տեղեկությունները

17:48 • 10.02.16

NASA-ի և Աստղաֆիզիկայի հնդկական ինստիտուտի գիտնականները հերքել են երկնաքարի ընկնելու հետևանքով մարդու մահվան առաջին դեպքի մասին լուրը, հաղորդում է korrespondent.net-ը:

Հնդիկ հետազոտողները կարողացել են ծանոթանալ այն նյութի բաղադրության հետ, որը դեպքի վայրը հետազոտած իշխանությունները երկնաքարի տեղ են ընդունել: «Հաշվի առնելով, որ չի եղել «աստղային անձրևի ոչ մի կանխատեսում, և «աստղային անձրև» չի դիտվել, շատ քիչ հավանական է, որ դա երկնաքար է»,- հայտարարել է պրոֆեսոր Ջ. Անուպաման:

Ամերիկացիները պնդում են, որ դեպքի վայրի լուսանկարներից ելնելով՝ հավանաբար կարելի է ասել, որ դեպքի պատճառը հողի վրա տեղի ունեցած պայթյունն է: NASA-ի երկրագնդային պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Լինդլի Ջոնսոնը հայտարարել է, որ երկնաքարի ընկնելուց մարդու մահվան հաստատված դեպքեր մինչ այսօր այնուամենայնիվ չկան, և դրանք շատ քիչ հավանական են նաև ապագայում:

Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հնդկաստանում ավտոբուսի վարորդը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որը մահացել է երկնաքարի հարվածից:

NASA-ն հերքել է երկնաքարից մարդու մահվան տեղեկությունները