Ժնևում կներկայացվի Subaru XV կոնցեպտը
Ճապոնական Subaru մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է մարտին Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոսրահի շրջանակում ցուցադրել XV կոնցեպտը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, մեքենան ստեղծվել է 2015թ. ներկայացված Impreza սեդանի հիման վրա։ Սակայն ենթադրվում է, որ XV-ը լինելու է արտաճանապարհային մեքենա:
Աղբյուրը հավելում է, որ կոնցեպտի վերաբերյալ շատ մանրամասներ հայտնի չեն: Նախքան Ժնևի ավտոսրահի մեկնարկը՝ Subaru-ն հրապարակել է XV-ի նոր լուսանկարը.











