Twitter-ը փոփոխությունների է ենթարկել նորությունների և թվիթների բաժինը
Twitter-ը երկու խոշոր փոփոխություն է սահմանում նորությունների և թվիթների բաժնում:
Ինչպես ներկայացնում է BBC-ն`նոր փոփոխության կիրառմամբ` նախ կցուցադրվեն առաջնահերթ թվիթները` ըստ օգտատիրոջ նախընտրության, որին կհաջորդեն մյուս բոլոր գրառումները` ըստ ժամանակային հերթականության:
Այսուհետ First View գործառույթի շնորհիվ մարքեթոլոգները կկարողանան տեսանյութ-գովազդներ տեղադրել թարմացվող նորությունների վերին հատվածում:
Այս փոփոխությունները հաջորդում են ընկերության ֆինանսական հաշվետվությանը, որը ներկայացվել էր օրեր առաջ:
Հիշեցնենք, որ Twitter-ի բաժնետոմսերը հունվարի 19-ի դրությամբ արժեզրկվել էին` ռեկորդային նվազագույն ցուցանիշ գրանցելով:












